ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 367. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 367. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատվիրատուն պարտավոր է կապալառուի կատարած աշխատանքի համար վճարել ամբողջ աշխատանքի հանձնումից հետո, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
Կենցաղային պատվերի պայմանագրով կատարվող աշխատանքների արժեքը որոշվում է պատշաճ կարգով հաստատված գնացուցակով և պատվիրատուի կողմից վճարվում է տիպային պայմանագրին համապատասխան` կամ պայմանագիրը կնքելիս լրիվ, կամ պայմանագիրը կնքելիս ավանս տալու և կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուի կողմից ստացվելուց հետո վերջնահաշիվ կատարելու միջոցով: