ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 370. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 370. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Կենցաղային պատվերի հիման վրա պատրաստված իրն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու դեպքում կապալառուն իրը պատվիրատուին հանձնելու համար պայմանագրով որոշված օրվանից վեց ամիս անցնելուց և այնուհետև պատվիրատուին երկու անգամ նախազգուշացնելուց հետո իրավունք ունի սահմանված կարգով վաճառելու իրը, իսկ ստացված գումարը, դուրս գալով կապալառուին հասանելիք բոլոր վճարումները, մուծել նոտարական գրասենյակի դեպոզիտը պատվիրատուի անունով: