ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 371. ԿԱՆՈՆՆԵՐ ԿԱՊԱԼԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 371. ԿԱՆՈՆՆԵՐ ԿԱՊԱԼԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կազմակերպությունների միջև կապալային պայմանագրի առանձին տեսակների վերաբերյալ կանոնները, ինչպես նաև քաղաքացիների կենցաղային կարիքների սպասարկման (կենցաղային պատվերի) կապալային պայմանագրերի վերաբերյալ կանոնները սահմանվում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Քաղաքացիների սպասարկման առանձին տեսակների համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը հաստատում է կենցաղային պատվերի տիպային պայմանագրեր:
Անվավեր են տիպային պայմանագրերի պայմաններից կատարված այնպիսի շեղումները, որոնք սահմանափակում են պատվիրատուների իրավունքները:
(28.07.82 խմբագրությամբ)