Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 32 · ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼ

Հոդված 372. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 372. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կապիտալ շինարարության կապալի պայմանագրով կապալառու կազմակերպությունը պարտավորվում է հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան և սահմանված ժամանակամիջոցում իր ուժերով ու միջոցներով կառուցել և պատվիրատու կազմակերպությանը հանձնել պլանով նախատեսված օբյեկտը, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուին տալ շինարարական հրապարակ, նրան հանձնել հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը, ժամանակին ապահովել շինարարության ֆինանսավորումը, ընդունել այն օբյեկտները, որոնց շինարարությունն ավարտվել է, և վճարել դրանց համար:

Շինարարությունը տեխնոլոգիական, էներգետիկ, էլեկտրատեխնիկական ու ընդհանուր-գործարանային սարքավորմամբ և ապարատուրայով ապահովելը հանձնարարվում է պատվիրատուին, բացի հատուկ որոշումներով նախատեսված դեպքերից: Հատուկ որոշումներով պատվիրատուին կարող է հանձնվել շինարարության ապահովումը շինանյութերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։