Հոդված 373. ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ և ԵՆԹԱԿԱՊԱԼԱՌՈՒ
Հոդված 373. ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ և ԵՆԹԱԿԱՊԱԼԱՌՈՒ
Պատվիրատու կապիտալ շինարարության կապալի պայմանագիրը կնքում է մեկ շինարարական կազմակերպության հետ, իսկ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող դեպքերում ու կարգով` երկու և ավելի շինարարական կազմակերպությունների հետ, որոնք որպես գլխավոր կապալառու իրավունք ունեն ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքի առանձին կոմպլեքսների կատարումը հանձնարարելու մասնագիտացված կազմակերպությունների (սույն օրենսգրքի 173 և 225 հոդվածներ):
Սարքավորման մոնտաժի աշխատանքների կատարման պայմանագիրը պատվիրատուն կնքում է կամ գլխավոր կապալառուի, կամ սարքավորման մատակարարի հետ:
Գլխավոր կապալառուի համաձայնությամբ մոնտաժային և այլ մասնագիտական աշխատանքների կատարման պայմանագիրը պատվիրատուն կարող է կնքել մոնտաժող կամ մասնագիտացված այլ կազմակերպությունների հետ:
(29.07.70 խմբագրությամբ)