ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 32 · ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼ
Հոդված 375. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 375. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Կապիտալ շինարարության կապալի պայմանագրով պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար պատասխանատու կողմը վճարում է սահմանված տուժանքը (տույժը), ինչպես նաև տուժանքով չծածկված գումարի չափով հատուցում է այն վնասները, որ առաջացել են մյուս կողմի կատարած ծախսերից, նրա գույքի կորստից կամ վնասումից:
Առանձին աշխատանքների կատարման ժամկետները խախտելու համար կապալառուի վճարած տուժանքի (տույժի) գումարները վերադարձվում են կապալառուին այն դեպքում, երբ օբյեկտի բոլոր աշխատանքներն ավարտվել են պայմանագրով սահմանված վերջնական ժամկետում: