Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 377. ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 377. ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ

Բեռի փոխադրման պայմանագրով տրանսպորտային կազմակերպությունը (փոխադրողը) պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել հասցեագրված վայրը և հանձնել բեռն ստանալու համար իրավազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է բեռի փոխադրման համար վճարել սահմանված վարձը:

Պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների բեռների փոխադրման պայմանագիրը կնքվում է փոխադրումների պլանի հիման վրա, որը պարտադիր է երկու կողմերի համար:

Պլանով չնախատեսված բեռների փոխադրման պայմանագրերի կնքումը թույլատրվում է տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) սահմանված կարգով:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։