ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 379. ԲԵՌՆԵՐԻ, ՈՒՂևՈՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 379. ԲԵՌՆԵՐԻ, ՈՒՂևՈՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրման պայմանները և այդ փոխադրումների համար կողմերի պատասխանատվությունը ԽՍՀ Միության ու միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներին համապատասխան որոշվում են տրանսպորտի առանձին տեսակների կանոնադրություններով (օրենսգրքերով) և սահմանված կարգով հրատարակվող կանոններով:
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրման պայմանները և այդ փոխադրումների համար կողմերի պատասխանատվությունը սույն օրենսգրքին համապատասխան որոշվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից և սահմանված կարգով հրատարակվող կանոններով: