Հոդված 383. ԲԵՌԸ և ՈՒՂԵԲԵՌԸ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 383. ԲԵՌԸ և ՈՒՂԵԲԵՌԸ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Փոխադրողը պարտավոր է բեռը կամ ուղեբեռը հասցեագրված վայրը հասցնել տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) կամ սահմանված կարգով հրատարակված կանոններով որոշված ժամկետում: Եթե տեղ հասցնելու ժամկետը հիշյալ կարգով սահմանված չէ, ապա կողմերն իրավունք ունեն պայմանագրում սահմանելու այդ ժամկետը:
Փոխադրողը բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար պատասխանատվությունից ազատվում է, եթե ուշացումը տեղի է ունեցել ոչ նրա մեղքով:
Բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար ավտոտրանսպորտային կազմակերպություններից գանձվող տուգանքների չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ` նայած ուշացման տևողությանը:
Ավտոտրանսպորտային կազմակերպության կողմից բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար տուգանքի վճարումը նրան չի ազատում այդ ուշացմամբ առաջացած բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման համար պատասխանատվությունից: