Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 386. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԲԵՌԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ և ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 386. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԲԵՌԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ և ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ

Բեռը կամ ուղեբեռը ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու ժամանակ պատճառված վնասի համար փոխադրողը (ավտոտրանսպորտային կազմակերպությունը) պատասխանատու է`

1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասող բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.

2) բեռի կամ ուղեբեռի վնասվելու դեպքում` այն գումարի չափով, որով պակասել է նրա արժեքը.

3) արժեքի հայտարարումով փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` բեռի կամ ուղեբեռի հայտարարված արժեքի չափով, եթե չապացուցվի, որ այն իրական արժեքից ցածր է:

Եթե վնասումը, որի համար պատասխանատու է ավտոտրանսպորտային կազմակերպությունը (սույն օրենսգրքի 385 հոդված), այնքան է փոխել բեռի կամ ուղեբեռի որակը, որ բեռը կամ ուղեբեռը չի կարող օգտագործվել իր անմիջական նպատակով, ապա բեռը կամ ուղեբեռը ստացողը իրավունք ունի հրաժարվելու նրանից և պահանջելու հատուցել նրա կորստի համար:

Եթե հետագայում գտնվի այն բեռը կամ ուղեբեռը, որի կորստի կամ պակասորդի համար ավտոտրանսպորտային կազմակերպությունը համապատասխան հատուցում է վճարել, ապա ստացողը (առաքողը) իրավունք ունի պահանջելու իրեն տալ այդ բեռը կամ ուղեբեռը, վերադարձնելով նրա կորստի կամ պակասորդի համար ստացված հատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։