Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 387. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ և ՀԱՅՑԵՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 387. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ և ՀԱՅՑԵՐ

Փոխադրողի դեմ փոխադրումից բխող հայց ներկայացնելուց առաջ պարտադիր է նրան պահանջ ներկայացնելը:

Պահանջները կարող են ներկայացվել վեց ամսվա ընթացքում, իսկ տուգանքներ ու պրեմիաներ վճարելու պահանջները` 45 օրվա ընթացքում: Փոխադրողը պարտավոր է քննության առնել ներկայացված պահանջը և երեք ամսվա ընթացքում դիմողին հաղորդել պահանջը բավարարելու կամ մերժելու մասին, իսկ այն փոխադրումների վերաբերյալ պահանջները, որոնք մեկ փաստաթղթով իրականացնում են տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրողները` վեց ամսվա ընթացքում և տուգանքի կամ պրեմիայի վճարման պահանջների նկատմամբ` 45 օրվա ընթացքում:

Եթե պահանջը մերժված է կամ այս հոդվածով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ապա հայց ներկայացնելու համար դիմողին տրվում է երկու ամիս այն օրվանից, երբ ստացվել է պատասխանը կամ լրացել է պատասխանի համար սահմանված ժամկետը:

Առաքողների, ստացողների կամ ուղևորների դեմ փոխադրողի կողմից փոխադրումից բխող հայց ներկայացվելու համար տրվում է վեց ամիս ժամկետ:

Արտասահմանյան հաղորդակցությամբ կատարվող փոխադրումների հետ կապված վեճերի վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետները և հայցեր ներկայացնելու կարգը սահմանվում են տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) կամ միջազգային պայմանագրերով:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։