Հոդված 395. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՎԱՐԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Հոդված 395. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՎԱՐԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Կազմակերպությունները վարկային հիմնարկներում ունեցած իրենց հաշիվներում պահվող դրամական միջոցները տնօրինում են այդ միջոցների նպատակներին համապատասխան:
Աշխատավարձի և նրան հավասարեցված մյուս վճարումների համար անհրաժեշտ միջոցները կազմակերպության հաշվից տրվում են անկախ հաշվետիրոջ դեմ ներկայացված որևէ պահանջի առկայությունից: Այս կանոնից բացառություններ կարող է սահմանել ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:
Վարկային հիմնարկում կազմակերպության ունեցած հաշվում գտնվող միջոցները, առանց նրա համաձայնության, թույլատրվում է դուրս գրել ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:
Պահանջները բավարարելիս պահպանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված հերթականությունը:
(25.12.87 խմբագրությամբ)