Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 4. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների ու կազմակերպությունների այն գործողություններից, որոնք թեև օրենքով չեն նախատեսված, բայց ըստ քաղաքացիական օրենսդրության ընդհանուր սկզբունքների և իմաստի առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ:

Դրան համապատասխան քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են`

օրենքով նախատեսված գործարքներից, ինչպես նաև այն գործարքներից, որոնք թեև չեն նախատեսված օրենքով, բայց չեն հակասում նրան.

վարչական ակտերից, այդ թվում` պետական կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների համար` պլանավորման ակտերից.

հայտնագործություններ, գյուտեր, ռացիոնալիզատորական առաջարկություններ անելու, գիտության, գրականության և արվեստի երկեր ստեղծելու շնորհիվ.

ուրիշ անձի վնաս պատճառելու հետևանքով, ինչպես նաև առանց բավարար հիմքերի ուրիշ անձի միջոցների հաշվին գույք ձեռք բերելու կամ գույք խնայելու հետևանքով.

քաղաքացիների և կազմակերպությունների այլ գործողությունների հետևանքով.

այնպիսի դեպքերի հետևանքով, որոնց հետ օրենքը կապում է քաղաքացիական- իրավական հետևանքների առաջացում:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։