Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ

Հոդված 40. ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՔԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 40. ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՔԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Լուծարված կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության բոլոր պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը, եթե այլ բան չի սահմանված օրենքով օգտագործվում են փայավճարները կամ վերադարձման ենթակա այլ մուծումները վերադարձնելու համար: Մնացած մասը հանձնվում է վերադաս կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը, իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան պետական մարմնին` ընդհանուր կոոպերատիվ կամ հասարակական կարիքների համար:

Լուծարված միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կամ այլ պետական-կոոպերատիվ կազմակերպության բոլոր պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա մասնակիցների միջև` նրանց մուծումների համեմատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։