Հոդված 415. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 415. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կոմիսիոները կոմիտենտի առաջ պատասխանատու է իր մոտ գտնվող նրա գույքի կորստի կամ վնասման համար, եթե չապացուցի, որ կորուստը կամ վնասումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով:
Եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիտենտի համար ստացված գույքը կոմիսիոների կողմից ընդունվելիս հայտնաբերվեն այնպիսի վնասումներ կամ պակասորդ, որոնք կարող են նկատվել արտաքին զննում կատարելիս, ինչպես նաև, եթե կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որևէ մեկի կողմից վնաս հասցվի, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել և այդ ամենի մասին անհապաղ հաղորդել կոմիտենտին:
Կոմիսիոները իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը չապահովագրելու համար պատասխանատու է միայն այն դեպքում, երբ կոմիտենտը կարգադրել է ապահովագրել այդ գույքը, կամ դրա ապահովագրումը պարտադիր է օրենքով: