ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 421. ԿՈՄԻՏԵՆՏԻ ՄԱՀԻՑ ԿԱՄ ԿՈՄԻՏԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱԴԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 421. ԿՈՄԻՏԵՆՏԻ ՄԱՀԻՑ ԿԱՄ ԿՈՄԻՏԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱԴԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Կոմիտենտի մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչելու դեպքում, ինչպես նաև որպես կոմիտենտ հանդես եկող իրավաբանական անձի դադարման դեպքում, կոմիսիոները պարտավոր է իրեն տրված հանձնարարության կատարումը շարունակել մինչև կոմիտենտի իրավահաջորդներից կամ ներկայացուցիչներից համապատասխան ցուցում ստանալը: