Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 422. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 422. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ

Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա կոմիսիոները իրավունք չունի հրաժարվելու ստանձնած հանձնարարության կատարումից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնարին է կատարել հանձնարարությունը կամ կոմիտենտը խախտել է կոմիսիայի պայմանագիրը:

Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին գրավոր հաղորդել իր հրաժարվելու մասին: Կոմիսիայի պայմանագիրը իր ուժը պահպանում է երկու շաբաթվա ընթացքում այն օրվանից, երբ կոմիտենտը ստացել է կոմիսիոների ծանուցումը հանձնարարության կատարումից հրաժարվելու մասին:

Եթե կոմիսիայի պայմանագիրը կոմիտենտի կողմից խախտվելու հետևանքով Կոմիսիոները հրաժարվի ստանձնած հանձնարարությունը կատարելուց, ապա նա իրավունք ունի ստանալու ինչպես կրած ծախսերի հատուցումը, այնպես էլ կոմիսիոն վարձատրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։