ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 423. ԿՈՄԻՏԵՆՏԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հոդված 423. ԿՈՄԻՏԵՆՏԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հանձնարարության կատարումից կոմիսիոների հրաժարվելու մասին տեղյակ դարձված կոմիտենտը պարտավոր է հրաժարումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող գույքը:
Կոմիտենտը նույնպիսի պարտականություն ունի նաև այն դեպքում, երբ վերացնում է կոմիսիոներին տված հանձնարարությունը (սույն օրենսգրքի 424 հոդված):
Եթե կոմիտենտը հիշյալ ժամանակամիջոցում չտնօրինի կոմիսիոների մոտ գտնվող գույքը ապա կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը պահ տալու կոմիտենտի հաշվին կամ կոմիտենտի նկատմամբ իր պահանջները բավարարելու նպատակով այդ գույքը վաճառելու կոմիտենտի համար հնարավորին չափ ձեռնտու գնով: