ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 38 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 428. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 428. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պահառուն պարտավոր է գույքի պահպանման համար ձեռնարկել պայմանագրով նախատեսված կամ անհրաժեշտ բոլոր միջոցները:
Քաղաքացիների միջև կնքված անհատույց պահատվության պայմանագրով պահառուն պարտավոր է իր սեփական գույքի պես հոգ տանել իրեն պահ տրված գույքի նկատմամբ:
Պահառուն իրավունք չունի օգտվելու իրեն պահ տրված գույքից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: