Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 38 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 431. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 431. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

Եթե օրենքում կամ պայմանագրում չի նախատեսված, որ պահառուն պարտավոր է հատուցել գույքի կորստով, պակասորդով կամ վնասումով պատճառված վնասները, ապա պահառուն պատասխանատու է`

1) գույքի կորստի ու պակասորդի համար` կորստի մատնված կամ պակասող գույքի արժեքի չափով.

2) գույքի վնասման համար` այն գումարի չափով, որով իջել է գույքի արժեքը:

Եթե գույքը ի պահ տրվելիս գնահատվել է, որի մասին նշված է եղել պայմանագրում կամ պահառուի կողմից տրված այլ փաստաթղթերում, ապա պահառուի կողմից տրված այլ փաստաթղթերում, ապա պահառուի պատասխանատվությունը սահմանափակվում է գնահատման գումարով, եթե չի ապացուցված, որ կորած, պակասած կամ վնասված գույքի իրական արժեքը այդ գումարից ավելի է.

Եթե վնասումը, որի համար պատասխանատու է պահառուն, այնքան է փոխել գույքի որակը, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նպատակով, ապա գույքը պահ տվող անձը իրավունք ունի հրաժարվելու այդ գույքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։