ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 39 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 437. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 437. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Համատեղ գործունեության պայմանագրով կողմերը պարտավորվում են համատեղ գործել ընդհանուր տնտեսական նպատակի հասնելու համար, այն է` կառուցել ու շահագործել միջկոլտնտեսային կամ պետական-կոլտնտեսային ձեռնարկություն կամ հիմնարկ (որը չի հանձնվում իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության օպերատիվ կառավարմանը), կառուցել ջրատնտեսական կառուցվածքներ ու հարմարանքներ, ճանապարհներ, սպորտային կառուցվածքներ, դպրոցներ, ծննդատներ, բնակելի շինություններ և այլ օբյեկտներ:
Քաղաքացիները համատեղ գործունեության պայմանագիր կարող են կնքել միայն իրենց անձնական կենցաղային կարիքների բավարարման համար:
Քաղաքացիների և սոցիալիստական կազմակերպությունների միջև համատեղ գործունեության պայմանագրեր չեն թույլատրվում: