ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 39 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 438. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
Հոդված 438. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
Համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը իրականացվում է նրանց ընդհանուր համաձայնությամբ:
Եթե համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցները փոխադարձ համաձայնությամբ իրենց համատեղ գործունեության ղեկավարությունը հանձնարարել են պայմանագրի մասնակիցներից մեկին, ապա հենց նրան է հանձնվում նաև պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը:
Այն անձը, որին հանձնարարված է համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը, գործում է պայմանագրի մյուս մասնակիցների կողմից ստորագրված լիազորագրի հիման վրա: