ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 39 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 439. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՅՔԸ
Հոդված 439. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՅՔԸ
Սույն օրենսգրքի 437 հոդվածում նշված նպատակին հասնելու համար համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցները կատարում են մուծումներ փողով կամ այլ գույքով, կամ աշխատանքային մասնակցության միջոցով:
Պայմանագրի մասնակիցների դրամական կամ այլ գույքային մուծումները, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության շնորհիվ ստեղծված կամ ձեռք բերված գույքը նրանց ընդհանուր սեփականությունն են:
Համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցը առանց պայմանագրի մյուս մասնակիցների համաձայնության իրավունք չունի տնօրինելու ընդհանուր գույքի իր բաժինը: