Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 44. ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 44. ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Գրավոր պետք է կնքվեն`

1) պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների գործարքները միմյանց հետ և քաղաքացիների հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 43 հոդվածում նշված գործարքների և գործարքների այն առանձին տեսակների, որոնց համար այլ բան չի նախատեսված ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

2) քաղաքացիների գործարքները միմյանց հետ, երբ դրանց գումարը հարյուր ռուբլուց ավելի է, բացառությամբ սույն օրենսգրքի 43 հոդվածում նախատեսված գործարքների և ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ մատնանշված այլ գործարքների.

3) քաղաքացիների մյուս գործարքները միմյանց հետ, որոնց նկատմամբ օրենքը պահանջում է պահպանել գրավոր ձևը:

Գրավոր գործարքները պետք է ստորագրված լինեն դրանք կնքող անձանց կողմից:

Երբ կազմակերպությունների միջև կամ կազմակերպության ու քաղաքացու միջև գործարքը կնքվում է գրավոր, ապա այն կազմակերպությունը, որը վճարել է ապրանքների կամ ծառայությունների համար, պետք է մյուս կողմից վերցնի փողի ստացումը և ստացման հիմքը հաստատող փաստաթուղթ:

Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության հետևանքով կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ գործարքը կարող է ստորագրել մի այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացվի այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում կամ սովորում է գործարք կնքող քաղաքացին, կամ այն տնային կառավարչության կողմից, որտեղ նա ապրում է, կամ պատգամավորների այն գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի կողմից, որի տերիտորիայում նա ապրում է, կամ այն ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ նա գտնվում է բուժման մեջ, կամ նոտարական մարմնի կողմից` այն պատճառների հիշատակմամբ, որոնց հետևանքով գործարք կնքողը չի կարողացել անձամբ ստորագրել այն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։