Հոդված 442. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐեԼԸ
Հոդված 442. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐեԼԸ
Որոշակի աշխատանքի լավագույն կատարման համար պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից հատուկ վարձատրություն (մրցանակ) տալու հրապարակային խոստումը (մրցանակաբաշխություն հայտարարելը) այդ կազմակերպությանը պարտավորեցնում է խոստացած վարձատրությունը վճարել այն անձին, որի աշխատանքը վարձատրության արժանի է ճանաչվել մրցանակաբաշխության պայմաններին համապատասխան:
Մրցանակաբաշխության վերաբերյալ հայտարարությունը պետք է պարունակի առաջադրանքի շարադրանքը, նրա կատարման ժամկետը, վարձատրության չափը, աշխատանքները ներկայացնելու վայրը, նրանց համեմատական գնահատման կարգն ու ժամկետը և կարող է պարունակել մրցանակաբաշխության նաև այլ պայմաններ:
Մրցանակաբաշխություն կարող են հայտարարել այն կազմակերպությունները, որոնց այդ իրավունքը վերապահված է նրանց կանոնադրություններով կամ ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով: