ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 447. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 447. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՔԵՐԸ
Վնաս պատճառող անձը պարտավոր է լրիվ ծավալով հատուցել քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև կազմակերպությանը պատճառած նյութական և բարոյական վնասը:
Վնաս պատճառողն ազատվում է հատուցումից, եթե ապացուցի, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Իրավաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցման ենթակա է միայն օրենքով նախատեսված դեպքերում:
(25.06.86, 23.06.97 խմբագրությամբ)