ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 453. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Հոդված 453. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Տասնհինգ տարեկան չդարձած անչափահասի պատճառած վնասի համար պատասխանատու են նրա ծնողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ վնասը առաջացել է ոչ իրենց մեղքով:
Եթե տասնհինգ տարեկան չդարձած անչափահասը վնաս է պատճառել ուսումնական հաստատության, դաստիարակչական կամ բուժական հիմնարկի հսկողության տակ գտնված ժամանակ, ապա այդ հաստատությունը կամ հիմնարկը պատասխանատու է պատճառած վնասի համար, եթե չապացուցվի, որ վնասը առաջացել է ոչ իր մեղքով: