Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 463. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՄՈՒԾԵԼ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 463. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՄՈՒԾԵԼ

Եթե աշխատողին նրա աշխատանքային (պաշտոնեական) պարտականությունների կատարման կապակցությամբ հաշմություն է պատճառվել կամ առողջությանը այլ վնաս է հասցվել այն կազմակերպության կամ քաղաքացու մեղքով, որը նրա համար պարտավոր է մուծել պետական սոցիալական ապահովագրության վճարներ, ապա այդ կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է տուժողին հատուցի վնասի այն մասը, որը գերազանցում է նրա կողմից ստացվող նպաստի կամ առողջությունը վնասվելուց հետո նրան նշանակված և նրա կողմից փաստորեն ստացվող կենսաթոշակի գումարը: Բացառություններն այս կանոնից կարող են սահմանվել ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Տուժողի մահվան դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն այն անաշխատունակ անձինք, որոնք գտնվելիս են եղել մեռածի խնամքի տակ կամ մինչև մահվան օրը նրանից ապրուստի միջոցներ ստանալու իրավունք են ունեցել, ինչպես նաև մեռածի այն երեխան, որը ծնվել է նրա մահից հետո: Հիշյալ անձանց վնասը հատուցվում է տուժողի վաստակի այն բաժնի չափով, որը նրանք որպես ապրուստի միջոց ստանում էին կամ իրավունք ունեին ստանալու տուժողի կենդանության ժամանակ:

Վնասը հատուցվում է`

անչափահասներին` մինչև տասնվեց տարեկան, իսկ սովորողներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակամիջոցում.

մեռածի ամուսնուն կամ ծնողին, անկախ նրա տարիքից և աշխատունակությունից, եթե նա չի աշխատում և խնամում է մեռածի ութ տարեկան չդարձած երեխաներին, թոռներին, եղբայրներին կամ քույրերին` մինչև դրանց ութ տարեկան դառնալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։