ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 43 · ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ԿԱՄ ԳՈՒՅՔ ԽՆԱՅԵԼՈՒՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 476. ԱՅՆ ԳՈՒՅՔԸ, ՈՐԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Հոդված 476. ԱՅՆ ԳՈՒՅՔԸ, ՈՐԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Որպես անհիմն կերպով ձեռք բերված ետ պահանջելու ենթակա չէ`
1) այն գույքը, որը ի կատարումն պարտավորության հանձնված է մինչև կատարման ժամկետը լրանալը.
2) հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո ի կատարումն պարտավորության հանձնված գույքը այն դեպքերում, երբ այդպիսի կատարումը թույլ է տրվում սույն օրենսգրքի 89 հոդվածով.
3) ավելորդ վճարված կամ հետագայում վերացած հիմքով վճարված հեղինակային վարձատրությունը կամ հայտնագործության, ինչպես նաև գյուտի կամ ռացիոնալիզատորական առաջարկության համար վարձատրությունը, եթե կազմակերպությունը վճարումը կատարել է կամավոր կերպով` երբ նրա կողմից հաշվային սխալ և ստացողի կողմից անբարեխղճություն չի եղել: