ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 478. ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՎԱԾ ԵՐԿԵՐ
Հոդված 478. ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՎԱԾ ԵՐԿԵՐ
Երկը լույս ընծայված (հրապարակված) է համարվում, եթե այն հրատարակվել է, հրապարակորեն կատարվել է, հրապարակորեն ցուցադրվել է, հաղորդվել է ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, կամ որևէ այլ եղանակով հաղորդվել է անորոշ թվով անձանց:
Երկի լույս ընծայում (հրապարակում) չի համարվում երկի բովանդակության շարադրումը պարունակող ինֆորմացիան, իսկ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով նախատեսված դեպքերում` նաև երկի բազմացումը ձեռագրի իրավունքով: