Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 481. ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 481. ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հեղինակին է պատկանում`

1) օրենքով թույլ տրված բոլոր եղանակներով` իր անունով, պայմանական անունով (կեղծանունով) կամ առանց անունը նշելու (անանուն) իր երկը հրապարակելու, վերարտադրելու կամ տարածելու իրավունքը.

2) երկի անձեռնմխելիության իրավունքը.

3) ուրիշ անձանց կողմից երկի օգտագործման համար վարձատրություն ստանալու իրավունքը, բացի օրենքում նշված դեպքերից:

Հեղինակային վարձատրության դրույքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից, բացի այն դեպքերից, երբ այդ դրույքների հաստատումը ԽՍՀ Միության օրենսդրությունը վերապահում է ԽՍՀ Միության իրավասությանը:

Հեղինակային վարձատրության հաստատված դրույքների բացակայության դեպքում երկի օգտագործման համար հեղինակի վարձատրության չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության կամ միութենական այլ հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակի կողմից իր երկը օտարերկրյա պետության տերիտորիայում օգտագործելու իրավունքի հանձնման կարգը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

(28.08.74 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։