ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 483. ԵՐԿԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
Հոդված 483. ԵՐԿԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
Հեղինակը իրավունք ունի այն կարգով, ինչ կարգով նշանակվում է կտակակատարը (սույն օրենսգրքի 547 հոդված), նշել այն անձին, որին ինքը հանձնարարում է իր երկերի անձեռնմխելիության պաշտպանությունը իր մահից հետո: Այդ անձը իր լիազորություններն իրականացնում է ցմահ:
Այդպիսի ցուցումների բացակայության դեպքում երկերի անձեռնմխելիության պաշտպանությունը հեղինակի մահից հետո իրականացնում են նրա ժառանգները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց համար հանձնարարված է հեղինակային իրավունքների պաշտպանությունը: Այդ կազմակերպություններն են իրականացնում նաև երկի անձեռնմխելիության պաշտպանությունը, եթե ժառանգներ չկան կամ դադարել է նրանց հեղինակային իրավունքը (սույն օրենսգրքի 498 և 499 հոդվածներ):