Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 489. ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄՈՂՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 489. ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄՈՂՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հեղինակային իրավունքը այնպիսի երկերի ժողովածուների նկատմամբ, որոնք որևէ մեկի հեղինակային իրավունքի առարկա չեն, այն է` օրենքներ, դատական վճիռներ, պաշտոնական և այլ փաստաթղթեր, ժողովրդական ստեղծագործության այնպիսի երկեր, որոնց հեղինակներն անհայտ են, հնադարյան ակտեր ու հուշարձաններ, ինչպես նաև այլ այնպիսի երկեր, որոնք չեն պաշտպանվում հեղինակային իրավունքով, պատկանում են ժողովածուներ կազմողներին, եթե նրանք ինքնուրույն մշակման կամ համակարգման են ենթարկել ժողովածուի մեջ մտած նյութը:

Նույն իրավունքը պատկանում է այն քաղաքացիներին, որոնք ինքնուրույն մշակել են հիշյալ տեսակի առանձին երկեր:

Այս իրավունքը արգելք չի հարուցում նույն երկերը այլ քաղաքացիների կողմից լույս ընծայելուն, եթե նրանք ինքնուրույն կերպով համակարգել կամ մշակել են այդ երկերը:

Ժողովածու կազմողը, որը մշակել կամ համակարգել է ժողովածուի մեջ մտցված և որևէ մեկի հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող երկերը, օգտվում է ժողովածուի նկատմամբ հեղինակային իրավունքից այն պայմանով, որ պահպանվեն այդ երկերի հեղինակների իրավունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։