ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 49. ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 49. ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթե գործարքը կնքվել է սոցիալիստական պետության ու հասարակության շահերին ակնհայտ հակասող նպատակներով, ապա երբ առկա է երկու կողմերի դիտավորությունը և երբ այդ գործարքը կատարել են երկու կողմերն էլ, հօգուտ պետության բռնագանձվում է գործարքով նրանց ամբողջ ստացածը, իսկ եթե գործարքը կատարել է կողմերից մեկը, ապա մյուս կողմից հօգուտ պետության բռնագանձվում է նրա ամբողջ ստացածը և այն ամբողջ հասանելիքը, որ ի հատուցումն կատարվածի նա պետք է տար մյուս կողմին, իսկ երբ առկա է միայն մեկ կողմի դիտավորությունը, ապա գործարքով նրա ամբողջ ստացածը պետք է վերադարձվի մյուս կողմին, իսկ վերջինիս ստացածը կամ ի հատուցումն ստացածի նրա հասանելիքը բռնագանձվում է հօգուտ պետության: