ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 496. ՆՈՐ ԵՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՐԻՇԻ ԵՐԿՆ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԱՆՁԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 496. ՆՈՐ ԵՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՐԻՇԻ ԵՐԿՆ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԱՆՁԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Նոր երկ ստեղծելու համար ուրիշի երկն օգտագործած (սույն օրենսգրքի 494 հոդվածի 1-ին կետ) անձին է պատկանում հեղինակային իրավունքը իր ստեղծած երկի նկատմամբ:
Այս իրավունքը արգելք չի հարուցում նոր երկ ստեղծելու համար նույն երկը այլ անձանց կողմից օգտագործելուն: