ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Քաղաքացիական իրավունքները պաշտպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց իրականացումը հակասում է այդ իրավունքների նպատակին սոցիալիստական հասարակարգում` կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում:
Իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս քաղաքացիներն ու կազմակերպությունները պետք է պահպանեն օրենքները, հարգեն սոցիալիստական համակեցության կանոնները և կոմունիզմ կառուցող հասարակության բարոյական սկզբունքները: