Հոդված 506. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 506. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Երկի օգտագործման նպատակով հեղինակը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի հեղինակային պայմանագիր կնքելու համապատասխան կազմակերպության հետ:
Հեղինակային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակ`
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագիր.
հեղինակային լիցենզիոն պայմանագիր:
Երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով հեղինակը կամ նրա իրավահաջորդը հանձնում է կամ հեղինակը պարտավորվում է ստեղծել երկը և պայմանագրով սահմանված ժամկետում այն հանձնել կազմակերպությանը` պայմանագրով պայմանավորված եղանակով օգտագործելու համար, իսկ կազմակերպությունը պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում իրականացնել կամ սկսել այդ օգտագործումը (հոդված 513), ինչպես նաև վարձատրել հեղինակին կամ նրա իրավահաջորդին, բացի օրենքում նշված դեպքերից:
Հեղինակային լիցենզիոն պայմանագրով հեղինակը կամ նրա իրավահաջորդը կազմակերպությանը իրավունք է վերապահում օգտագործելու երկը, այդ թվում թարգմանելու կամ վերամշակելու եղանակով, պայմանագրով պայմանավորված սահմաններում և պայմանագրով որոշված ժամկետով, իսկ կազմակերպությունը պարտավորվում է վարձատրել այդ իրավունքի վերապահման կամ պայմանագրով նախատեսված ձևով երկի օգտագործման համար, եթե այլ բան չի սահմանված ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կողմերը այլ բան չեն պայմանավորվել:
(28.08.74 խմբագրությամբ)