Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 507. ԵՐԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 507. ԵՐԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրերի թվին դասվում են`

բնագիր երկի հրատարակման կամ վերահրատարակման պայմանագիրը (հրատարակչական պայմանագիր).

ձեռագրի ավանդատվության վերաբերյալ պայմանագիրը.

չհրապարակված երկի հրապարակային կատարման պայմանագիրը (բեմադրական պայմանագիր). ընդ որում միևնույն երկի համար միանվագ վարձատրություն նախատեսող բեմադրման պայմանագիր հեղինակը կնքել կարող է միայն մեկ կազմակերպության հետ.

չհրապարակված երկը կինոնկարում կամ հեռուստատեսային նկարում (սցենարի պայմանագիր), ռադիոյով կամ հեռուստատեսային հաղորդման մեջ օգտագործելու պայմանագիրը.

հրապարակորեն ցուցադրելու նպատակով կերպարվեստի երկ ստեղծելու պայմանագիրը (գեղարվեստական պատվերի պայմանագիր).

դեկորատիվ-կիրառական արվեստի չհրապարակված երկը արդյունաբերության մեջ օգտագործելու պայմանագիրը.

ինչպես նաև գրականության, գիտության կամ արվեստի երկերը որևէ այլ եղանակով օգտագործման հանձնելու մյուս պայմանագրերը:

(28.08.74, 28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։