ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 51. ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 51. ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Անվավեր է տասնհինգ տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքը, բացի սույն օրենսգրքի 14 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված գործարքներից:
Այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով` նրա արժեքը հատուցել փողով:
Գործունակ կողմը պարտավոր է, բացի դրանից, մյուս կողմին հատուցել նրա կրած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ փչացումը, եթե գործունակ կողմը գիտեցել է կամ պետք է գիտենար մյուս կողմի անգործունակության մասին: