Հոդված 511. ԵՐԿԸ ՀԱՆՁՆԵԼԸ և ՆՐԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
Հոդված 511. ԵՐԿԸ ՀԱՆՁՆԵԼԸ և ՆՐԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
Երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով հեղինակը պարտավոր է իրեն պատվիրված երկը ստեղծել պայմանագրի պայմաններին համապատասխան և այն հանձնել կազմակերպությանը պայմանագրում սահմանված ժամկետում և պայմանավորված կարգով:
Կազմակերպությունը պարտավոր է տիպային պայմանագրով սահմանված ժամկետից ոչ ուշ գրավոր հաղորդել հեղինակին` կամ ըստ հեղինակային պայմանագրի կազմակերպությանը հանձնված երկին հավանություն տալու, կամ պայմանագրով նախատեսված հիմքերով այն մերժելու մասին, կամ երկում ուղղումներ մտցնելու անհրաժեշտության մասին, ճշտորեն նշելով պայմանագրի պայմանների սահմաններում պահանջվող ուղղումների էությունը: Եթե գրավոր ծանուցումը հեղինակին չի ուղարկվել տիպային պայմանագրով սահմանված ժամկետում, ապա երկը կազմակերպության հավանությանն արժանացած է համարվում:
(28.08.74 խմբագրությամբ)