ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 513. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԿԸ
Հոդված 513. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԿԸ
Երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով կազմակերպությունը պարտավոր է իրականացնել կամ սկսել երկի օգտագործումը պայմանագրով պայմանավորված եղանակով` նույն պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող երկու տարուց ավելի լինել այն օրվանից, երբ կազմակերպությունը երկին հավանություն է տվել: Այդ պարտականությունը չի տարածվում այն կազմակերպության վրա, որը կնքել է սցենարի պայմանագիր կամ գեղարվեստական պատվերի պայմանագիր:
Նկատի ունենալով երկերի ծավալը և նրանց օգտագործման բնույթը, տիպային պայմանագիրը կարող է նախատեսել նաև ավելի կրճատ առավելագույն ժամկետներ, քան նշված են այս հոդվածում:
(28.08.74 խմբագրությամբ)