Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 514. ՀԵՂԻՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 514. ՀԵՂԻՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հեղինակը պարտավոր է վերադարձնել երկը օգտագործման հանձնելու պայմանագրով ստացված հեղինակային վարձատրությունը, եթե կազմակերպությունը լուծել է պայմանագիրը այն բանի հետևանքով, որ հեղինակը իր մեղքով երկը նրան չի հանձնել պայմանագրով սահմանված ժամկետում. պատվիրած աշխատանքը կատարել է պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան կամ անբարեխիղճ կերպով. հրաժարվել է պայմանագրով սահմանված կարգով ու սահմաններում իրեն առաջարկված ուղղումները մտցնելուց. խախտել է աշխատանքն անձամբ կատարելու պարտականությունը կամ խախտել է սույն օրենսգրքի 512 հոդվածի կանոնները:

Եթե կազմակերպությունը պայմանագրով նախատեսված հիմքերով մերժել է երկը (սույն օրենսգրքի 511 հոդված) և դատարանով չի ապացուցել, որ հեղինակը անբարեխիղճ է կատարել պատվիրված աշխատանքը, ապա պայմանագրով ստացած վարձատրությունը մնում է հեղինակին ամբողջովին կամ տիպային պայմանագրով սահմանվող չափով, որը չի կարող պայմանագրի գումարի քսանհինգ տոկոսից պակաս լինել:

(28.08.74 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։