ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 520. ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 520. ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հայտնագործության հեղինակն իրավունք ունի պահանջելու, որպեսզի ճանաչվեն հայտնագործության իր հեղինակությունը և առաջնությունը, որոնք վավերացվում են դիպլոմով, որ տրվում է հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից հաստատվող կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
Հայտնագործության հեղինակն ունի վարձատրության իրավունք, որը նրան վճարվում է դիպլոմն ստանալիս, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսված արտոնությունների իրավունք: