Հոդված 523. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ և ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
Հոդված 523. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ և ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
Գյուտի հեղինակն իր ընտրությամբ կարող է պահանջել կամ իր հեղինակության ճանաչումը` պետությանը հանձնելով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը, կամ իր հեղինակության ճանաչումը, իրեն ամրացնելով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը: Առաջին դեպքում գյուտի համար տրվում է հեղինակային վկայագիր, երկրորդ դեպքում` արտոնագիր: Հեղինակային վկայագրերը և արտոնագրերը տրվում են հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսվող պայմաններով ու կարգով:
ԽՍՀ Միության սահմաններում արված գյուտերի և խորհրդային քաղաքացիների կողմից արտասահմանում արված գյուտերի արտոնագրումն արտասահմանում, ինչպես նաև խորհրդային գյուտերի ամեն մի հանձնումն արտասահման, թույլատրվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով միայն:
(28.07.82 խմբագրությամբ)