Հոդված 534. ԺԱՌԱՆԳՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Հոդված 534. ԺԱՌԱՆԳՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Ոչ ըստ օրենքի, ոչ էլ ըստ կտակի ժառանգելու իրավունք չունեն այն քաղաքացիները, որոնք ժառանգատուի, նրա ժառանգներից որևէ մեկի դեմ կամ ժառանգատուի` կտակում արտահայտված վերջին կամքի իրականացման դեմ ուղղված իրենց հակաօրինական գործողություններով նպաստել են իրենց որպես ժառանգներ ճանաչելուն, եթե այս հանգամանքներն ապացուցված են դատական կարգով:
Ծնողները չեն կարող ըստ օրենքի ժառանգել այն զավակներից հետո, որոնց նկատմամբ նրանք զրկված են եղել ծնողական իրավունքներից ու նրանց այդ իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու պահին, ինչպես նաև այն ծնողներն ու չափահաս զավակները, որոնք չարամտորեն խուսափել են ժառանգատուին պահելու` օրենքով իրենց վրա դրված պարտականությունների կատարումից, եթե այդ հանգամանքներն ապացուցված են դատական կարգով:
Այս հոդվածի կանոնները կիրառվում են նաև հրիտակի իրավունքի նկատմամբ (սույն օրենսգրքի 541 հոդված):