Հոդված 535. ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Հոդված 535. ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Ըստ օրենքի ժառանգման դեպքում հավասար բաժնով ժառանգներ են հանդիսանում`
առաջին հերթին` մահացածի զավակները (այդ թվում որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեգրողները), ինչպես նաև մեռածի այն երեխան, որը նրա մահից հետո է ծնվել.
երկրորդ հերթին` մեռածի եղբայրներն ու քույրերը, նրա պապն ու տատը ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից:
Երկրորդ հերթի ժառանգները ըստ օրենքի ժառանգման են հրավիրվում առաջին հերթի ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունվելու դեպքում միայն, ինչպես նաև այն դեպքում, երբ առաջին հերթի բոլոր ժառանգները զրկված են ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ):
Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահը առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի տակ: Ուրիշ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգներին հավասար, որը ժառանգման է հրավիրվում:
Ժառանգատուի թոռները և ծոռները ըստ օրենքի ժառանգներ են հանդիսանում, եթե ժառանգության բացման պահին կենդանի չէ նրանց ծնողներից նա, ով ժառանգ կլիներ. նրանք հավասարապես ժառանգում են այն բաժինը, որն ըստ օրենքի ժառանգման դեպքում կհասներ նրանց մեռած ծնողին:
Որդեգրվածներն ու նրանց սերունդները չեն ժառանգում որդեգրվածի ծնողների, վերընթաց գծով նրա մյուս արյունակից ազգականների, ինչպես նաև նրա հարազատ եղբայրների ու քույրերի մահից հետո:
Որդեգրվածի և նրա սերունդների մահից հետո չեն ժառանգում որդեգրվածի ծնողները և վերընթաց գծով նրա մյուս արյունակից ազգականները, ինչպես նաև նրա հարազատ եղբայրներն ու քույրերը: