Հոդված 541. ՀՐԻՏԱԿ
Հոդված 541. ՀՐԻՏԱԿ
Կտակարարը իրավունք ունի ըստ կտակի ժառանգին հանձնարարելու որևէ պարտավորության կատարում (հրիտակ) մեկ կամ մի քանի անձանց (հրիտակառուների) օգտին, որոնք իրավունք են ձեռք բերում պահանջելու այդ պարտավորության կատարումը: Հրիտակառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգների թվին պատկանող, այնպես էլ նրանց թվին չպատկանող անձինք:
Այն ժառանգորդի վրա, որին անցնում է բնակելի տունը, կտակարարն իրավունք ունի պարտավորություն դնելու, որպեսզի նա մի այլ անձի ցմահ օգտագործմանը հանձնի այդ տունը կամ նրա որոշ մասը: Հետագայում տան կամ նրա մի մասի սեփականությունն ուրիշի անցնելու դեպքում ցմահ օգտագործման իրավունքը պահպանվում է:
Ժառանգը, որին կտակարարը հանձնարարել է հրիտակի կատարումը, այն պետք է կատարի իրեն անցած ժառանգական գույքի իսկական արժեքի սահմաններում միայն, դուրս եկած ժառանգատուի պարտքերի` իրեն հասնող բաժինը:
Եթե հրիտակի կատարումը հանձնարարվել է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգի (սույն օրենսգրքի 538 հոդված), ապա նա պարտավոր է հրիտակը կատարել միայն իրեն անցած այն ժառանգական գույքի մասում, որը գերազանցում է նրա պարտադիր բաժինը:
Եթե մինչև ժառանգության բացումը մահանա այն անձը, որին հանձնարարված է եղել հրիտակի կատարումը, կամ եթե նա չընդունի ժառանգությունը, ապա հրիտակի կատարման պարտավորությունն անցնում է նրա բաժինն ստացած մյուս ժառանգներին: