Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 544. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ԿՏԱԿՆԵՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 544. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ԿՏԱԿՆԵՐ

Նոտարական կարգով հաստատված կտակներին հավասարեցվում են`

1) հիվանդանոցներում, մյուս ստացիոնար բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում, առողջարաններում բուժման մեջ գտնվող կամ զառամյալների և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` հաստատված այդ հիվանդանոցների, բուժհիմնարկների, առողջարանների գլխավոր բժիշկների, բուժական մասի գծով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների կողմից, ինչպես նաև զառամյալների և հաշմանդամների հիշյալ տների դիրեկտորների և գլխավոր բժիշկների կողմից.

2) նավարկման ժամանակ ԽՍՀՄ դրոշակով լողացող ծովային նավերում կամ ներքին նավարկման նավերում գտնվող քաղաքացիների կտակները` հաստատված այդ նավերի նավապետների կողմից.

3) հետախուզական, արկտիկական և նման այլ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` հաստատված այդ արշավախմբերի պետերի կողմից.

4) հոսպիտալներում, առողջարաններում և այլ զինվորական բուժհիմնարկներում բուժման մեջ գտնվող զինծառայողների և մյուս անձանց կտակները` հաստատված այդ հոսպիտալների, առողջարանների և այլ զինվորական բուժհիմնարկների պետերի, բուժական մասի գծով նրանց տեղակալների, ավագ և հերթապահ բժիշկների կողմից.

5) զինծառայողների կտակները, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն կետերում, որտեղ չկան պետական նոտարական գրասենյակներ և նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողների ընտանիքների անդամների կտակները` հաստատված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և հաստատությունների հրամանատարների (պետերի) կողմից.

6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` հաստատված ազատազրկման վայրերի պետերի կողմից:

(26.11.75 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։