ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 547. ԿՏԱԿԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 547. ԿՏԱԿԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Կտակի կատարումը հանձնարարվում է կտակով նշանակված ժառանգներին:
Կտակարարը կարող է կտակի կատարումը հանձնարարել ժառանգ չհանդիսացող անձի, որը նշված է կտակում (կտակակատարին): Այդ դեպքում պահանջվում է կտակակատարի համաձայնությունը, որը նա հայտնում է հենց կտակի վրա արված մակագրության կամ կտակին կցված դիմումի մեջ: