Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 549. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 549. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:

Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Այն անձինք, որոնց համար ժառանգման իրավունքը ծագում է միայն ուրիշ ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունվելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունելու իրենց համաձայնության մասին հայտարարել ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այդ մասը պակաս է երեք ամսից, ապա այն երկարացվում է մինչև երեք ամիս:

Ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։